Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Նախարարության ներկայացուցիչները ՔՀԻ հետ քննարկել են պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները

Նախարարության ներկայացուցիչները ՔՀԻ հետ քննարկել են պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները
11.07.2014 | 17:24

Ըստ hra.am կայքի՝ հուլիսի 10-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, ԱՆ համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանի հանդիպումը ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի, կազմակերպության մարդու իրավունքների դեպարտամենտի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Աջակցություն ՀՀ–ում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ–ում պրոբացիոն ծառայության ներդրման համար անհրաժեշտ գործողությունները, այդ թվում՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առկա խնդիրները և բարելավման հնարավոր ճանապարհները։
ՔՀԻ իրավաբան–փորձագետներ Աննա Մելիքյանը, Տաթևիկ Ղարիբյանը և Անի Վարդանյանը ներկայացրեցին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի նպատակները, միջազգային փորձը, որոշում կայացնող մարմիններն ու ընթացակարգերը, ինչպես նաև՝ ազատման չափանիշները։ Ներկայացվեց նաև ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում բացահայտված՝ Հայաստանում կկնահանցագործության պատճառները և գործոնները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշների մշակման ժամանակ։
ԱՆ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց շարունակել աշխատանքային քննարկումները և համագործակցությունը՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխման ուղղությամբ։

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ